ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի ԿԱՏԱՐՈՒՄՆ ՎՃՌԻ

2012թ. դեկտեմբերի 6-ին «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր դիմել «Աշտարակ կաթ» ՓԲԸ նախկին իրավախորհրդատու Հայկ Հակոբյանը, որը մեղադրանք է ներկայացրել ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանի նկատմամբ, թե նա խաբել ու ապօրինաբար տիրացել է իր գույքին: «Ժողովուրդ»-ը հրապարակել էր երկու կողմերի դիտարկումները եւ այդ հրապարակումը դարձել է վեճի առարկա:
Տեղեկացնենք, որ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Յաշչյանը պահանջել է պարտավորեցնել Հայկ Հակոբյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները, պարտավորեցնել Հայկ Հակոբյանին վճարել փոխհատուցում նվազագույն աշխատավարձի 2.000-ապատիկի չափով՝ որպես պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնաս, ինչպես նաեւ Հայկ Հակոբյանից բռնագանձել 876.200 ՀՀ դրամ` որպես խախտված իրավունքների վերականգնման համար կատարած դատական ծախս:
Որպես երրորդ կողմ, կատարելով Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.05.2013 թվականի կայացված վճիռը, «Ժողովուրդ»-ը տպագրում է դրա բովանդակությունը. «Հայկ Մուշեղի Հակոբյանին պարտավորեցնել «տուզիկ տեսակի գիշատիչը», «իր խուճուճ ատամներով», «արատավորված ոստիկան», «չինովնիկի անբուժելի սովորություն» արտահայտությունների միջոցով Էդուարդ Յաշչյանին վիրավորանք հասցնելու համար հրապարակային ներողություն խնդրել «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով եւ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները: Հայկ Հակոբյանից հօգուտ Էդուարդ Յաշչյանի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ` որպես փոխհատուցման գումար: Հայկ Հակոբյանից հօգուտ Էդուարդ Յաշչյանի բռնագանձել 18.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 500.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության ծախս:




Լրահոս