ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Վերջին զանգի միջոցառումները կմեկնարկեն վաղ առավոտից եւ կեզրափակվեն ժամը 19:00-ից մինչեւ ուշ երեկո: Երեւանի Ազատության հրապարակում նախատեսված է համերգային ծրագիր, որը կավարտվի տոնական հրավառությամբ:

Շվեդիայում վերջին զանգի օրը սկսվում է նախաճաշով՝ շամպայնով եւ ելակով: Շրջանավարտները կրում են սպիտակ գլխարկներ, որոնց վրա կարող են ստորագրել բոլոր ցանկացողները: Վերջին զանգի արարողությունից հետո շրջանավարտները վազքով դուրս են գալիս դպրոցից, եւ օդում հայտնվում են անհամար քանակությամբ սպիտակ գլխարկներ:
Նորվեգիայում վերջին զանգի համար անհրաժեշտ է պատրաստել զվարճալի կոստյումներ եւ այցեքարտեր: Այդ օրը գիշերը համադասարանցիները գրություններ են թողնում կոստյումների վրա: Արարողակարգի հաջորդ մասը «մկրտությունն» է: Հատուկ վայրում բոլոր շրջանավարտները իրենց կողմից պատրաստված խմիչքներ պետք է տանեն եւ խմեն «կնքահոր» հետ: Դպրոցի ավարտական տոնակատարությունը սկսվում է քաղաքի կենտրոնում եւ տեւում՝ 17 օր:
ԱՄՆ-ում ամերիկացիների համար այս օրը կարեւոր իրադարձություն է: Տղաները վարձում են շքեղ կոստյումներ եւ մեքենաներ, աղջիկները՝ պարահանդեսային զգեստներ: Այստեղ վերջին զանգի ավարտական երեկոյի ժամանակ խստիվ արգելված են ալկոհոլային խմիչքները:
Լեհաստանում վերջին զանգ հասկացողություն գոյություն չունի: Լեհաստանում տոնում են stodniowka: Դա յուրատեսակ պարահանդես է, որ շրջանավարտները կազմակերպում են դպրոցն ավարտելուց 100 օր առաջ: Պարահանդեսի առաջին պարը սկսում են տնօրենը եւ շրջանավարտներից մեկը:
Կուբայում այս տոնը կարելի է պաշտոնական արարողակարգ համարել: Դպրոցի տնօրենը հանձնում է ավարտական վկայականները եւ ճառեր կարդում: Պաշտոնական մասից հետո շրջանավարտները գնում են լողափ եւ զվարճանում մինչ առավոտ:
Ֆրանսիայում ավարտական երեկույթներ անցկացնել ընդունված չէ, քանի որ ավագ դասարաններում աշակերտներն ամեն տարի փոխվում են: Սակայն որոշ դպրոցներում վերջին զանգից 100 օր առաջ կարելի է բաց թողնել դասերը եւ տոնակատարություն կազմակերպել:
Շոտլանդիայում ավարտական այս օրը չեն նշում, քանի որ շրջանավարտների մեծ մասը, որպես կանոն, տապալում են ավարտական քննությունները: Սակայն ովքեր չեն ցանկանում զրկել իրենց զվարճանքից, տարբեր երեկույթներ են կազմակերպում:
Չինաստանում վերջին զանգի արարողություններից հետո, քաղաքները լուրջ մաքրման կարիք են զգում: Ավանդույթի համաձայն, շրջանավարտները պետք է լուսամուտներից նետեն բոլոր իրերը, որոնք հիշեցնում են դպրոցի մասին:




Լրահոս