
Եթե Ռոման Գրիգորյանը խնդրի, ապա կհրավիրենք հավաքական. Ռուբեն ՀայրապետյանՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook-ի էջում անդրադարձել է Սամարայի “Կռիլյա Սովետով”-ի կազմում հանդես եկող հայազգի կիսապաշտպան Ռոման Գրիգորյանին Կիպրոսում կայանալիք ընկերական խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի հավաքական հրավիրելու հարցին:”Մենք հրավեր ենք ուղարկել Ռոման Գրիգորյանին, իսկ նա պատասխանել է, որ պետք է մտածի: Եթե Ռոման Գրիգորյանը խնդրի, ապա կհրավիրենք նրան”,- հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը:Գրիգորյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ցանկանում է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում: