ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ ժամկետով է տրվում շինարարության (քանդման) թույլտվությունը:

Սահակ Մարտիրոսյան (52 տարեկան, շինարար)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ նոր կառուցվող շենքերի, շինությունների համար շինարարության թույլտվությունը տրվում է 2 տարի ժամկետով, եթե տվյալ oբյեկտի շինարարության համար uահմանված նորմերով նախատեuված չեն այլ ժամկետներ:
Գոյություն ունեցող շենքերի եւ շինությունների վերակառուցման (ներառյալ՝ քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման եւ բարեկարգման աշխատանքների համար թույլտվությունը տրվում է նախագծային փաuտաթղթերով տվյալ oբյեկտի շինարարության (քանդման) տեւողության նորմերով հաշվարկված ժամկետով (Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002 թվականի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության եւ քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշում, 6-րդ կետ):

ՀՀքաղաքաշինության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մինչեւ 2 տարի ժամկետում շինություն քանդելն իհարկե դժվար չէ, այլ խնդիր է այն կառուցելը կամ վերակառուցելը: Համենայնդեպս, Երեւանում կան բազմաթիվ շենքեր, որոնք տարիներ շարունակ կիսակառույց վիճակում են, եւ քաղաքային իշխանությունները ոչինչ չեն անում դրանք ավարտին հասցնելու ուղղությամբ:

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե որ երեխաներն են համարվում առանց ծնողական խնամքի մնացած: Եվ խնդրում եմ ասեք, թե ո՞ր կառույցներն են հաշվառում նման կարգավիճակ ունեցող երեխաներին:

Արմինե Նարիմանյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Առանց ծնողական խնամքի մնացած երեխա է համարվում 18 տարին չլրացած այն երեխան, որի ծնողները մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափում են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների եւ շահերի պաշտպանությունից, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք են համարվում 18-23 տարեկան այն անձինք, որոնց ծնողները մինչեւ նրանց 18 տարին լրանալը մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափել են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների եւ շահերի պաշտպանությունից, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են: Ինչ վերաբերում է նրանց հաշվառմանը, ապա նման հարցերով զվաղվում է Երեւանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը, խնամակալության եւ հոգաբարձության մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա, իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց տարածքային հաշվառում եւ անձնական քարտն ուղարկում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ կենտրոնացված հաշվառման համար:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տվյալներով` 2013թ. մանկատներում խնամվել է շուրջ 731 երեխա, այդ թվում 506-ը՝ մասնագիտացված մանկատներում: Ի դեպ, 2013թ. ընթացքում ցերեկային խնամք է տրամադրվել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան 100 երեխայի եւ առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան 20 երեխայի:

 

ՀԱՐՑ. Նկատել եմ, որ ապրանքատեսակների վրա շատ հաճախ տվյալ ապրանքը արտադրող ընկերության մասին ոչ մի տեղեկություն չի լինում: Կցանկանայի իմանալ, դա արդյո՞ք օրենքի շրջանակներում է: Ո՞րն է արտադրողի մասին տեղեկատվությունը:

Լաուրա Բադալյան (68 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է սպառողին հայտնել իր կազմակերպության անվանումը (ֆիրմային անվանումը), գտնվելու վայրը եւ աշխատանքային ռեժիմը: Արտադրողը (կատարողը, վաճառողը) այդ տեղեկատվությունը պետք է զետեղի ցուցանակի վրա: Արտադրողը (կատարողը, վաճառողը) պետք է նաեւ սպառողին ներկայացնի տեղեկատվություն` պետական գրանցման, ինչպես նաեւ, եթե արտադրողի (կատարողի, վաճառողի) գործունեության տեսակը ենթակա է լիցենզավորման՝ լիցենզիայի համարի, դրա գործողության ժամկետի եւ այդ լիցենզիան տվող մարմնի մասին: Նշված տեղեկատվությունը պետք է հասցվի սպառողներին ի գիտություն՝ նաեւ ժամանակավոր շինություններում, սպառողական ապրանքների շուկաներում, տոնավաճառներում` շրջիկ կետերի եւ շրջածախ առեւտրի միջոցներով վաճառքի, սպառողների կենցաղային եւ այլ տիպի սպասարկումների իրականացման ժամանակ եւ այլ դեպքերում, եթե առեւտուրը, սպառողների կենցաղային եւ այլ տիպի սպասարկումներն իրականացվում են վաճառողի (կատարողի) գտնվելու մշտական վայրից դուրս:

Շուկայի վերահսկողության պետական տեսչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած պատասխանում նշված են արտադրող ընկերությունների պարտավորությունները, բայց եւ այնպես հաճախ են դեպքերը, երբ տվյալ արտադրողի մասին ապրանքատեսակների վրա որեւէ տեղեկություն չկա:




Լրահոս