
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Հանդիպման ժամանակ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի արաբական պետությունները ապրեն խաղաղության պայմաններում։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, իր հերթին, այսօր հայտարարել է Սիրիային առնչվող “նոր նախաձեռնության”` պաշտոնական Անկարայի ծրագրի մասին։