Քիչ առաջ «Հին Էրիվան» հոլդինգի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Armlur.am-ին հայտնեցին, որ «Յունիբանկ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը բողոք է ներկայացրել հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին այն բանի համար, որ վերջինս «Ռեգնում» լրատվական գործակալությանը հարցազրույց է տվել:
Ինչպես մեզ տեղեկացրին, հայցը բավարարվել և մակագրվել է Կենտրոն և Նորք Մարաշ համայքնների ընդհանուր իրավասության դատարան` դատավոր Կարինե Պետրոսյանին:
Իսկ «Ռեգնում» լրատվական գործակալությունը նշվել է որպես երկրորդ կողմ:
Լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին նաև, որ պատասխանող կողմ «Հին Էրիվանը» դեռևս չի ծանոթացել հայցադիմումին, իսկ ներկայացուցիչը դատարանում, ամենայն հավանականության, կլինի փաստաբան Հայկ Ալումյանը: