ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՐՏԵՂԻ՞Ց ԿՈՆՅԱԿԻ ԳՈՒՄԱՐԸ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), ով ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ փայլատակեց հարբելու եւ ոչ իշխանական պատգամավորների ելույթները խանգարելու իր տաղանդով, պարզվում է՝ չունի որեւէ ունեցվածք: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրված Մովսիսյանի հայտարարագրերում նշված է, որ նա ոչ տուն ունի, ոչ ավտոմեքենա, ոչ էլ անգամ բանկային հաշվին որեւէ գումար: Նա հայտարարագրել է միայն չոր աշխատավարձ՝ 3 մլն դրամի չափով: Հետաքրքիր է՝ նման համեստ պայմաններում ապրող ազնիվ ու օրինապաշտ պատգամավորը որտեղի՞ց էր գումար ճարել՝ ԱԺ-ում կոնյակ խմելու եւ հարբելու համար: ԱՐԴԱՐԱՆՈՒՄ Է Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանից պարզել, թե ինչու էր նախօրեին ՀՀ կառավարության ծրագրի քվեարկությանը ներկայացել ալկոհոլի ազդեցության տակ: Վերջինս նախ լսեց հարցը, այնուհետեւ հայտարարեց. «Դե հավայի գրում են, տենց բան չկա: Ես ոչ մի բան էլ չունեմ խոսելու, տենց բան չկա»: Այս խոսքերից հետո անջատեց հեռախոսը: ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ԱՅՑԸ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օրերս ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի եղբայր՝ Արմեն Բաղդասարյանն ու ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը գնացել են Երեւանի Ագրարային համալսարան: Մեր տեղեկություններով՝ նրանք հանդիպել են համալսարանի ռեկտորի հետ եւ խնդրել՝ համալսարանի հարակից ավտոտնակները հատկացնել իրենց, քանի որ այնտեղ ինչ-որ բան են ցանկանում կառուցել: Թե որքանով է նրանց հաջողվել իրականացնել ցանկալի ծրագիրը, «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից: «Նման բան չի եղել, նույնիսկ Արմեն Բաղդասարյանը Հայաստանում չէ: Ուղղակի մեր կուսակցության շենքի հարակից տարածքում ունենք նիստերի դահլիճ, որը կպած է շենքին, դա օրինական պատկանում է կուսակցությանը: Ընդամենն այդ դահլիճի վերակառուցումն է տեղի ունենալու, որեւէ ավտոտնակի կամ որեւէ այլ շինության, հարակից հողատարածքի մասին որեւէ խոսք ու խնդիր չկա»,-վստահեցրեց մամլո խոսնակը: ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿԼԻՆԻ Երկուշաբթի օրը ԱԺ-ում արտահերթ նիստ չի լինելու: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ օրը ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է բյուջեի կատարողականը: Տեղեկություններ կան, որ հաշվետվությունը ներկայացնելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Չի բացառվում, որ Հ. Աբրահամյանի փոխարեն ԱԺ-ում այդ «գործն» անի ՀՀ կառավարության անդամներից մեկը: Քննարկմանը ներկա կլինեն նաեւ ԱԺ բոլոր խմբակցությունները:




Լրահոս