![](https://armlur.am/wp-content/uploads/2012/02/07//17720.jpg)
Ադրբեջանի շրջաններից մեկում առողջապահության բնագավառում զարմանալի նշանակում է արվել: Շրջանում բանվոր աշխատող 25-ամյա Ռահիբ Թաղիեւը նշանակվել է շրջանային շտապօգնության կայանի գլխավոր բժիշկ: Թաղիեւը հաստատել է իր նշանակման փաստը եւ հայտնել, որ ինքը բժշկական ուսումնարան է ավարտել: Մասնագիտությամբ աշխատանք չգտնելու պատճառով մինչ այժմ բանվոր է աշխատել: