Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 31-ին: Հայ մարզիկը ռինգ դուրս կգա գերմանական Կիլեում, “Sparkassen-Arena” մարզահամալիրում: Նրա մրցակցի անունն ավելի ուշ կհայտարարվի:”Իմ նպատակը կրկին աշխարհի չեմպիոն դառնալն է: Ֆարիասի նկատմամբ հաղթանակն այդ ուղղությամբ կատարված առաջին քայլն էր: Եվս երկու մենամարտ, եւ ես կրկին կմենամարտեմ աշխարհի չեմպիոնի կոչման համար”,- Աբրահամի խոսքերը մեջբերել է Fightnews-ը:
Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 31-ին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ