Իսրայելը ռազմաօդային հարված է հասցրել Գազայի հատվածին՝ ի պատասխան պաղեստինցի գրոհայինների կողմից Իսրայելի տարածքի գնդակոծումների:
Զոհերի և ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում. տեղեկացնում է online.ua-ն:
Երկուշաբթի Ռամալլում պետք է Պաղեստինի հանրապետության նոր կառավարություն ձևավորվի, որի մեջ կմտնեն ՀԱՄԱՍ միավորման ներկայացուցիչներ:
Իսրայելի իշխանությունները նախապես կոչ են արել միջազգային հանրությանը չշտապել ճանաչել պաղեստինյան նոր ղեկավարությունը:
Հորդանանի արևմտյան ափը ղեկավարվում էր չափավոր «Ֆաթխ» շարժման կողմից, իսկ ՀԱՄԱՍ-ը, որն Իսրայելի կողմից հայտարարվել է ահաբեկչական կազմակերպություն, 2007-ից վերահսկում էր Գազայի հատվածը, երբ երկու շարժումների միջև հակամարտություն բռնկվեց:
Այս տարվա ապրիլին խմբավորումներն անսպասելիորեն հայտարարեցին հաշտեցման մասին և պայմանավորվեցին բանակցություններ սկսել միասնական կառավարության ստեղծման մասին: