Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր այցելել են Երևանի քաղաքապետարանի “Շտապբուժօգնություն” ՓԲԸ-ի Կենտրոն կայան և ծանոթացել 2011թ. ընթացքում կատարված արդիականացման ծրագրի աշխատանքների արդյունքներին:Ինչպես տեղեկանում ենք Քաղաքապետարանի հաղորդագրությունից` քաղաքապետն ու նախարարը նախ ծանոթացել են մեքենաների պարկին, որից հետո նրանց ներկայացվել է գծային և վերակենդանացման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած և ամբողջովին նորացված մեքենաների աշխատանքային հնարավորությունները: “Շտապօգնության ծառայության սպասարկման որակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է և մենք շարունակելու ենք այս օղակում բարելավման ու արդիականացման աշխատանքները: Վստահ եմ, ակտիվորեն համագործակցելով արտակարգ իրավիճակների նախարարության հետ, մենք էլ ավելի արդյունավետ կդարձնենք այս օղակի աշխատանքը”,- ասել է քաղաքապետը:Այնուհետ Տարոն Մարգարյանն ու Արմեն Երիցյանը շրջել են կայանի ամբողջությամբ վերանորոգված և վերազինված սենյակներով: Այստեղ հյուրերին ծանոթացրել են “1-03” օպերատիվ ծառայության արդիականացման ուղղությամբ արդեն ձեռնարկված ու կիրառվող ժամանակակից հնարավորություններին, այդ թվում շտապօգնության մեքենաներում GPS համակարգի տեղադրման, դրանց տեղաշարժի առցանց վերահսկման, ինչպես նաև շտապբուժօգնության ծառայության և ենթակայանների միջև համակարգչային կապի ապահովման ծրագրերին:Նշվել է նաև, որ վերջին մեկ տարվա ընթացքում բուժանձնակազմի ավելի քան 400 աշխատակիցներ, այդ թվում բժիշկներ, բուժքույրեր, վարորդներ ու կարգավարներ, անցել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ: Բուժանձնակազմն ապահոված է նաև ձմեռային և ամառային հատուկ համազգեստներով:
Ամբողջությամբ արդիականացվել է Շտապբուժօգնություն ՓԲԸ-ի Կենտրոն կայանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ