ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ` ԱՄՆ-Ի ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Սենթ-Լուիս քաղաքում ավարտվեցին Ամերիկայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների եզրափակիչ մրցաշարերը, որտեղ փայլուն արդյունքի են հասել ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանն ու Տաթեւ Աբրահամյանը: Վարուժան Հակոբյանը 9 հնարավորից 6 միավոր է վաստակել: Իսկ Տաթեւ Աբրահամյանը 8 հնարավորից վաստակել է 5.5 միավոր եւ ընթանում է երրորդ տեղում: Վերջին տուրից առաջ հայ շախմատիստուհին միայն կես միավորով է հետ մնացել առաջատարներից: Դասական մրցաշարում նրանք երկուսն էլ բաժանել են 1-3 տեղերը եւ մասնակցել հաղթողին որոշող լրացուցիչ մրցամարտերին: Հայկական շախմատի ամերիկաբնակ վարպետներն անցկացրած առաջին մրցավեճերում կարողացել են հաղթահարել իրենց մրցակիցներ Ալեքսանդր Լենդերմանի եւ Աննա Զատոսկիխի արգելքները՝ իրավունք նվաճելով մասնակցելու չեմպիոնական մրցամարտերին: Որոշիչ դիմակայությունում, ցավոք, ե՛ւ Հակոբյանը, ե՛ւ Աբրահամյանը զիջել են մրցակիցներ Գատա Կամսկիին եւ Իրինա Կրաշին՝ արժանանալով արծաթե մեդալների:

ԼՈՒՐՋ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Sport-Express»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է նաեւ Գերմանիայի հավաքականի հետ սպասվելիք խաղին. «Իհարկե, ընկերական խաղերից կենտրոնականը կլինի Գերմանիայի հավաքականի դեմ մրցավեճը: Լուրջ ենք տրամադրված: Այդ խաղը լուրջ փորձություն կլինի մեզ համար: Չնայած ընկերական կարգավիճակին, նման մրցակիցների հետ խաղերը կարեւոր են: Պատվաբեր է նման խաղերում ուժերի առավելագույն սահմանով խաղալը»,- հայտարարել է Բերեզովսկին: դարպասապահը նշել է նաեւ, որ Հայաստանի հավաքականի նոր մարզիչը մեծ նվիրվածությամբ է սկսել իր աշխատանքը: Պակաս կարեւոր չէ, որ Շալանդը վստահ է, որ «Եվրո-2016»-ի ընտրական փուլում Հայաստանը կարող է հաջողության հասնել:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին մեր ընտրանին խաղալու է ԱՄԷ-ի հավաքականի հետ, այնուհետեւ Ալժիրի ընտրանու հետ: Հունիսի 6-ին էլ Ազգային հավաքականը Մայնցում ուժերն է չափելու Գերմանիայի ընտրանու հետ:




Լրահոս