Տ. Մարգարյանը հանձնարարել է նոր ավտոկայանատեղիներ գտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տաքսիների նոր կայանատեղիների կահավորման աշխատանքների մասով քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախագծերը պատրաստ են և ուղարկված են ՃՈ՝ համապատասխան ճանապարհային նշաններով կահավորելու համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին, այդ թվում՝ վարչական շրջանների ղեկավարներին, հանձնարարել է շարունակել կայանատեղիների հնարավոր նոր վայրերի ուսումնասիրություններն ու ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել նաև կանգառասրահների արտաքին պատշաճ տեսքի ապահովմանը և, մաքրելով ցուցատախտակների վրա փակցված տարատեսակ հայտարարությունները, խստորեն հետևել, որպեսզի այդ նպատակով բացառապես օգտագործվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված հայտարարությունների համար նախատեսված բազմաթիվ ցուցատախտակները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս