3 տարի առաջ իր տան շքամուտքում կրակոցների հետեւանքով սպանված 34-ամյա փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը շարունակում է ինքնուրույն հետաքննություն վարել` պարզելու, թե ով կարող էր որդուն սպանել (կամ պատվիրել նրա սպանությունը): Պետրոս Մհերյանի պնդմամբ` որդուն կյանքից զրկողը հենց սպանությունից հետո դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, բայց ոչ թե սպանության, այլ խարդախության մեղադրանքով: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է լուրերին, որ սպանությունը տեղի է ունեցել Գ. Մհերյանի մոտ եղած «ֆլեշկա»-ի պատճառով, որում եղած կարեւոր տեղեկատվությունը պետք է փոխանցվեր Սերժ Սարգսյանին: «Այդ ֆլեշկան իր աշխատասենյակից անհետացել է, եւ ոչ միայն դա: Անհետացել է նաեւ ֆաքսը: Դրա ուղղությամբ էլ է աշխատանքներ տարվում, առայժմ նորություններ չկան: Բայց աշխատասենյակից անհետացել են որոշակի բաներ հենց առաջին օրը: Ես աշխատանքի հետ կապված հարցերով տղայիս հետ չէի խոսում, բայց առաջնորդվելով իմ տրամաբանությամբ` հարց է ծագում, թե ինչու է անհետացել «ֆլեշկան»: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, ինքը շատ հաճախ էր հանդիպում: Ինձ մոտ եղել է նման խոսակցություն, որ կարեւոր բան ունի զեկուցելու, թե ինչ, ես չեմ կարող ասել»,-նշել է Գեւորգ Մհերյանի հայրը:
Ի՞ՆՉ ԿԱՐ ՄՀԵՐՅԱՆԻ ՉԻՊԻ ՄԵՋ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ