Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ական գործարար պատգամավորներին իշխանական վերնախավից ուշագրավ հրահանգ է իջեցվել: Ըստ այդմ` նրանք պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի դուրս գալու այդ կուսակցությունից: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, սակայն, մեզ փոխանցեց, որ ինքը տեղյակ չէ նման հրահանգից: «Համոզված եմ` նման բան չկա, չեմ հավատում դրան: Մեր խմբակցության պատգամավորները բոլորը միակամ են, բոլորը համերաշխ են ու մեկ մարդու պես կանգնած են. դրանում ես համոզված եմ որպես խմբակցության քարտուղար: Համոզված եմ` դուրս չեն գա»,-ասաց պարոն Սաֆարյանը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ