Ամիր Խանը ցանկանում է բարձրանալ ավելի ծանր քաշ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի հայտնի բռնցքամարտիկ Ամիր Խանը (29-3, 19 КО), ով սկսել է կարիերան թեթև քաշային կարգում, իսկ այժմ՝ հիմնավորվում կիսամիջինում, մտադիր է պահել ձեռք բերածն ու չի բացառում, որ կավարտի կարիերան ավելի ծանր քաշային կարգում:

«Ինչքան շատ մենամարտ անցկացնեմ 66,7 կգ քաշային կարգում, այնքան լավ կլինեմ: Իսկ ընդհանրապես, կարող եմ կարիերաս ավարտել 69,9 կգ-ում. միշտ այդ մասին ասել եմ:

Այո, ես կարող եմ բարձրանալ առաջին միջին քաշային կարգ և շարունակել առաջընթացն այնտեղ: Հիմա ինձ համար 66,7 կիլոգրամն իդեալական է», -ասել է Խանը Bolton News-ի հետ հարցազրույցում:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին բռնցքամարտիկը հաստատվեց կիսամիջին քաշային կարգում՝ վստահ հաղթանակ տոնելով Լուիս Կոլազոյի նկատմամբ:




Լրահոս