Պատգամավորի փեսան ազա՞տ կարձակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառում տեղի ունեցած կրակոցների հեղինակ Գոռ Առաքելյանի` ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսայի խափանման միջոց կալանքը կփոխվի:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` քննիչները դատարանում միջնորդություն են ներկայացնելու Գ. Առաքելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու և ստորագրությամբ բաց թողնելու մասին:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վերնիսաժ տոնավաճառում տեղի ունեցած ռեկաշետից տուժել են անմեղ քաղաքացիներ: Կրակոցի հեղինակ Գոռ Առաքելյանն ավելի ուշ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և բացատրական ցուցմունք տվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տաթև Հարությունյան




Լրահոս