ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻՆ

Այս տարի նշվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակը, ինչի առթիվ մայիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ Հայաստանի պետական կամերային երգչախմբի համատեղ համերգը: Մանսուրյանը ԽՍՀՄ-ում հայտնի է եղել որպես ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկը եւ առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ է ներմուծել Հայաստան: Մանսուրյանի ստեղծագործությունները մեծ հաջողություն են գտել Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Բեռլինում, Մյունխենում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Զագրեբում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում եւ համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում: Հիշեցնենք, որ Տ. Մանսուրյանը ծնվել է 1939թ. հունվարի 27-ին Բեյրութում:

ՖԻԼՄ՝ ԹԱԳՈՒՀՈՒՆ

Անգլիայում մտադիր են հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմ նկարահանել Էլիզաբեթ 2-րդ թագուհու կյանքի եւ գահակալման 60 տարիների մասին: 20 սերիանոց ֆիլմի սցենարը կգրի դրամատուրգ Փիթեր Մորգանը: Գործողությունները կսկսվեն 1947-ից եւ կշարունակվեն մինչ օրս: Թագուհու դերը կատարելու համար անհրաժեշտ է ընտրել 3 դերասանուհիներ: Ուշագրավ է, որ պարտադիր պայման է այն, որ բոլոր գլխավոր դերակատարները լինեն բրիտանուհիներ: Ֆիլմում կլինեն նաեւ արքայազն Ֆիլիպը, Չարլզը, Դիանան, Կամիլան, Ուիլյամը, Քեյթը եւ թագավորական ընտանիքի շատ այլ անդամներ:

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՀԱՐՍԱՆԻՔ

2014թ. մայիսի 24-ին Ֆլորենցիայում տեղի ունեցավ Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի հարսանեկան արարողությունը: Հարսանիքը կայացավ 16-րդ դարում կառուցված առանձնատանը: Հարսնացուն, փեսան եւ նրանց դուստրը կրում էին Givenchy բրենդի հագուստներ: Հայտնի է, որ հարսանիքի համար ծախսվել է 10 մլն դոլար, բացի այդ յուրաքանչյուր հյուրի համար նախատեսված է եղել 80.000 ֆունտ ստեռլինգ: Տոնակատարությունից առաջ Քիմը եւ Քանյեն հրավիրատոմսեր են ուղարկել, որոնց մոտավոր արժեքը 600 ֆունտ ստեռլինգ է: Նորապսակները գումար չեն խնայել: Հյուրերից յուրաքանչյուրը նվեր է ստացել կոսմետիկ միջոցների հատուկ զամբյուղ՝ 140 ֆունտ արժողությամբ, 350 ֆունտ արժողությամբ մեկ շիշ շամպայն, Swarowski հուշանվեր եւ Trianon Palace սպա-սրահի այցելության կտրոն՝ 200 ֆունտ ստեռլինգ արժողությամբ:




Լրահոս