Արդեն շուրջ 3 ժամ ընթանում է «հրաշալի քառյակի» հերթական դռնփակ նիստը: Այս անգամ այն տեղի է ունենում «Ժառանգություն» խմբակցությունում:
Պատգամավորները պարբերաբար դուրս ու ներս էին անում, միաժամանակ նշելով, որ այսօր հանդիպումը երկար է տևելու:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստը կավարտվի մոտ 1 ժամից:
Նշենք, որ ԱԺ ոչ իշխանական ուժերը, ըստ նախատեսվածի` պետք է քննարկեին այն պահանջները, որոնք պետք է ներկայացվեին կառավարությանը: Չի բացառվում, որ այսօր կքննարկիվի նաև Նազաբաևի` Աստանայում կատարած հայտարարությունը: