Սիրիական Հոմս մարզում ավտոմեքենայում տեղադրված ռումբ է պայթել, ինչի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել. տեղեկացնում է BBC-ն:
Վերջին 2 օրում Հալեպում ապստամբների հարձակումների զոհ է դարձել մոտ 50 մարդ:
Երեքշաբթի՝ հունիսի 3-ին, Սիրիայում նախագահական ընտրություններ կանցկացվեն, որոնք չեն ճանաչում ո՛չ Արևմուտքը, ո՛չ Սիրիայի ծայրահեղականները:
Ինչպես ենթադրում են դիտորդները, դրանցում կհաղթի գործող նախագահ Բաշար Ասադը, որը կզբաղեցնի նախագահական պաշտոնը ևս 7 տարով: