Կանադացի երգիչ Ջաստին Բիբերը ռասիստական անեկդոտ է պատմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադացի երգիչ Ջաստին Բիբերը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում:

Բրիտանական  The Sun պարբերականը հրապարակել է տեսահոլովակ, որում երիտասարդ կատարողը ռասիստական անեկդոտ է պատմում:

Տեսագրության մեջ Բիբերի ընկերները համոզում են նրան չբարձրաձայնել աֆրոամերիկացիների մասին ոչ կոռեկտ կատակը: Սակայն երիտասարդ երգիչը, միևնույն է, պատմում է անեկդոտը՝ առաջացնելով ընկերների ծիծաղը, որոնց դեմքերը տեսագրության մեջ չեն երևում:

Ինչպես նշում է  TheSun-ը, երգչի մենեջերներին հայտնի է եղել երեք տարի առաջ արված այդ տեսագրության մասին: Այդ իսկ պատճառով նրանք այդ ողջ ընփացքում փորձել են գնել տեսագրությունը դրա սեփականատիրոջից, որպեսզի խուսափեն սկանդալից. տեղեկացնում է e.mail.ru-ն:




Լրահոս