ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գիտեք, եթե մեքենան անվադողեր չունենա, չի կարող գնալ»:

Արթուր Բաղդասարյան «Հրապարակ»

Իհարկե գիտենք: Նույնքան լավ գիտենք, որ քաղաքական ուժն էլ իր հերթին նման է մի մեքենայի, որն էլի պարտադիր պետք է անիվներ ունենա, որպեսզի առաջ գնա: Իսկ անիվները կուսակցության դեպքում համակիրներն ու կուսակիցներն են, որը 2008-ից հետո ՕԵԿ-ը գրեթե չունի: Այս քաղաքական միավորն այնպես դուրս եկավ իր «ավտոճանապարհից», որ դժվար թե վերանորոգված անիվները կարողանան դեր խաղալ` ՕԵԿ-ին ինչ-որ տեղ հասցնելու համար: Այնպես որ, անվադողերի մասին Արթուր Բաղդասարյանը պետք է մտածեր շատ ավելի վաղ, երբ պաշտոնը փոխեց հեղինակության ու կուսակիցների հետ: Այդ օրվանից «Օրինաց»-ը սկսեց «կաղալ»:




Լրահոս