Ճապոնիայում սկսվել է մեծ ստորջրյա սառցե պատի կառուցումը «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի միջուկային ռեակտորների շուրջ. տեղեկացնում է BBC-ն:
Ռեակտորների շուրջ հողի մեջ է տեղադրել 1500 խողովակ, որոնց միջով սառեցնող նյութ կմղվի: Սառցե պատի երկարությունը կկազմի 1,5 կիլոմետր:
Որոշ փորձագետներ կասկածներ են հայտնել այս նախագծի վերաբերյալ: Նրանց անհանգստացրել է այն փաստը, որ հողն ամռանը նույնպես սառած է մնալու:
«Ֆուկուսիմա 1»-ի վթարը տեղի է ունեցել 2011թ. գարնանը երկրաշարժի և ցունամիի արդյունքում: