«Քառյակը» 12 կետից բաղկացած պահանջ կներկայացնի իշխանություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ոչ իշխանական ուժեր ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» ՝ 4 ժամ տևած հանդիպումն ավարտվեց: Այս ժամերի ընթացքում նրանց պատրաստել են 12 կետից բաղկացած հայտարարություն, որը պետք է ներկայացվի իշխանություններին: Այս մասին հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Հայտարարության տեքստը պատրաստ է, առաջիկայում քառյակը կներկայանա մամուլի ասուլիսով և կներկայացնի այդ 12 կետերը», – ասաց նա, հավելելով, թե  ասուլիսը տեղի կունենա առաջին հերթական քառօրյայի ընթացքում:

Նա հավելեց նաև, որ այդ 12 կետում հիմնական պահանջները վերաբերում են ներքին քաղաքականությունը: Անդրադառնալով չորս ուժերի միասնական հավաքին՝ Հակոբյանը նշեց, որ դա կլինի աշնանը, և այդ հայտարարության մեջ նույնպես նշված է, թե ինչու աշնանը:

Նա հրաժարվեց որևէ կետ առավել մանրամասն ներկայացնել, հավելելով, թե բոլոր հարցերին պատասխան կտրվի միայն ասուլիսի ընթացքում:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հավելեց նաև, թե այդ կետերի քննարկման ժամանակ տարաձայնություններ կային, սակայն կարողացել են միասնական դիրքորոշման հասնել: Այն հարցին, թե ինչ կլինի, եթե այդ պահանջներից մի քանիսը չընդունվեն, Հակոբյանը պատասխանեց՝ ամենի գնահատականը կտրվի հանրահավաքի ընթացքում:




Լրահոս