Դերասանուհի Էրին Դարկի հետ Դենիել Ռեդքլիֆֆը ծանոթացել է «Սպանի՛ր քո սիրելիներին» ֆիլմի նակարահանման ժամանակ:
Բրիտանական և ամերիկյան տաբլոիդները գրում են սպասվող հարսանիքի մասին:
Անցած երկու տարիներին Ռեդքլիֆֆի և Դարկի հարաբերությունները կարելի է պասիվ անվանել: Նրանք մեկ բաժանվել են, մեկ կրկին իրար երկրորդ հնարավորությունը տվել: Այդ պատճառով նրանց սպասվող հարսանիքի մասին լուրը իրավամբ սենսացիոն էր:
Հաղորդվում է, իբր, նրանց նշանդրեքն արդեն տեղի է ունեցել և հարսանյաց արարողության անցկացման տեղ է ընտրվել Միչիգան լիճը համանուն նահանգում:
Փեսացուի կողմից հարսանյաց վկան պետք է դառնա «Հարրի Փոթերի» ֆիլմում նրա գործընկեր 25-ամա Ռուպեր Գրինտը:
Մինչդեռ բոլորովին վերջերս 24-ամյա Դենիելը խոստովանել էր, որ ամուսնության մասին միտքն անգամ նրան սարսափեցնում է: