ՀՀ Կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացնում է, որ Բրյուսելում մեկնարկել է ԵԺԿ քաղաքական համաժողովը:
Քննարկման հիմնական թեման Եվրախորհրդարանի վերջին ընտրությունների արդյունքներն են: «Աներկբա է, որ ԵԺԿ-ն հաղթանակ տանելով այդ ընտրություններին, գալիք հինգ տարիների ընթացքում պահպանելու է եվրոպական քաղաքական առաջատարի դերը: Թեպետ ակնհայտ է նաև, որ նոր խորհրդարանն ավելի բազմազան է լինելու, հատկապես հաշվի առնելով ծայրահեղ աջերի և ձախերի մեծացած ներկայությունը:
Լինելով ԵԺԿ անդամ` Հանրապետականը շարունակելու է այս ամենամեծ եվրոպական քաղաքական ընտանիքում առաջ տանել մեր երկրի շահերը, միաժամանակ սովորելով և վերլուծելով քաղաքական կուսակցությունների գործունեության ժամանակակից առանձնահատկությունները»: