
Ադրբեջանը կարող է դիտարկել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցը: Այս մասին երկուշաբթի Բաքվում լրագրողներին ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:
«Մենք խոսել ենք այդ մասին, և հարցը շարունակում է քննարկումների առարկա մնալ», – նշել է ռուս նախարարը:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանն Ադրբեջանի միակ տարածաշրջանային գործընկերն է: Դրա օրինակներից մեկը, ըստ նախարարի, հունիսի վերջին Գաբալայում անցկացվելիք բիզնես –ֆորումն է, որին կմասնակցեն Ռուսաստանի ռեգիոնները: