ԱՌԱՆՑ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների դատական նիստը, մեղմ ասած, վերածվել է ֆարսի: Մեղադրող դատախազ Մարտիրոսյանը քաղբանտարկյալ Առաքելյանին համեմատել է Նաիրի Հունանյանի հետ: Նա միջնորդել է, որպեսզի Առաքելյանի ու ՀԱԿ մյուս ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործն ընթանա Առաքելյանի բացակայությամբ՝ ասելով, թե իր պրակտիկայում եղել են նման դեպքեր, օրինակ՝ հոկտեմբերի 27-ի դեպքով դատական նիստերից մեկի ժամանակ, երբ դատավորը դահլիճից հեռացրել է Նաիրի Հունանյանին: Ի դեպ, երեկվա դատական նիստին Առաքելյանին չէին բերել դահլիճ, թեեւ նրան բերել էին դատարանի շենք: Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Վլադիմիր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում կատարվածը որակել է որպես ապօրինություն: Իսկ Առաքելյանի փաստաբան Վահե Գրիգորյանը ժամանակ խնդրեց՝ իր պաշտպանյալի հետ խորհրդակցելու եւ դատավորին ինքնաբացարկ հայտնելու համար:




Լրահոս