Համակարգչային խաղերի վնասակար ազդեցության մասին ասվել է բազմիցս, բայց դրանք ունեն նաեւ դրական ներգործություն: Որոշ խաղեր մարզում են տրամաբանությունը, առաջացնում արագ կողմնորոշվելու ունակություն եւ նույնիսկ հետաձգում ծերությունը: 100-ամյա բրիտանուհի Քեթլին Քոնելը պնդում է, որ իր երկարակեցության գաղտնիքը համակարգչային խաղեր խաղալու մեջ է: Նա անկաշկանդ օգտվում է համակարգչից եւ մեծ ոգեւորությամբ խաղում տարբեր խաղեր: Նրա խաղացանկում հիմնականում 10 խաղ է, բայց ամենասիրած խաղը «Brain Trainer»-ն է, որը մարզում է ուղեղը: Ի դեպ, սրանք պարզապես խոսքեր չեն, երբ գիտնականներն ուսումնասիրել են տիկնոջը, բացահայտվել է, որ նրա օրգանիզմը ոչնչով չի զիջում 64 տարեկան կանանց օրգանիզմին:
ԱՆՀԱՎԱՏԱԼԻ ՓԱՍՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ