Հրեական ծագմամբ գերմանացի գրող Ֆրանց Կաֆկան ծնվել է 1883թ. հուլիսի 3-ին Պրահայում։ Կաֆկայի հայրը՝ Հերման Կաֆկան (1852-1931) և մայրը՝ Յուլիա Կաֆկան ազգությամբ հրեաներ էին։
Ֆրանց Կաֆկան ընտանիքի անդրանիկ որդին էր։
Կաֆկան` մոտ 5 տարեկանում
Նրանից հետո ծնված երկու եղբայրները մահանում են փոքր տարիքում, իսկ կրտսեր երեք քույրերը՝ Գաբրիելլե (էլլի) Կաֆկան (1889-1941), Վալերի (Վալլի) Կաֆկան, (1890 – 1942) և Օտիլի (Օտտլա) Կաֆկան (1892-1943) հետագայում տարվում են համակենտրոնացման ճամբար, որտեղ և վախճանվում են։
Կաֆկայի ծնողները աշխատանքի բերումով անընդհատ բացակայում էին, և երեխաները հիմնականում դաստիարակվում են ծառայողների կողմից։
Կաֆկայի մայրենի լեզուն գերմաներենն էր, ինչպես այդ ժամանակ Պրահայի բնակչության մոտ 10 տոկոսինը, սակայն ծնողների նման տիրապետում էր նաև չեխերենին։
1917թ. սեպտեմբերին Կաֆկայի մոտ հայտնաբերվում է թոքային և շնչափողային տուբերկուլիոզ։
1923-1924թթ. ձմռանը Կաֆկայի առողջությունը զգալիորեն քայքայվում է։ Առողջարանային հանգիստը անզոր է լինում կազդուրել Կաֆկայի քայքայված առողջությունը։ Նա ժամանակ առ ժամանակ կորցնում է խոսելու ունակությունը, այլևս չի կարողանում պինդ սնունդ ընդունել։ 1924թ. հունիսի 3-ին վատթարացող հիվանդության հետևանքով վատ սնվելու արդյունքում՝ հետզհետե թուլանալով Կաֆկան կնքում է իր մահկանացուն։ Նրա գերեզմանը գտնվում է Պրահա Շտրաշնիցում:
Մի անգամ Ֆրանց Կաֆկային ասում են, որ պոետ Էռնստ Լեդերերը բանաստեղծություններ է գրում հատուկ բաց կապույտ թանաքով հատուկ թղթի վրա։ Կաֆկան բոլորովին չի զարմանում և իր ընկերոջ սովորությունը մեկնաբանում է հետևյալ կերպ. Յուրաքանչյուր մոգ ունի իր արարողակարգը։ Հայդնը, օրինակ, երաժշտություն էր հորինում միայն սպիտակեցրած կեղծամով, ինչպես հանդիսավոր արարողությունների ժամանակ։