
«Չելսիի» ավագ Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ հեռանում է լոնդոնյան ակումբից:
«Այս ակումբն իմ կյանքի մի մասին է կազմել, այդ իսկ պատճառով պետք է շնորհակալություն հայտնեմ ինձ ընձեռնված հնարավորությունների համար:
Շնորհակալություն եմ հայտնում Ռոման Աբրամովիչին: Նա այն մարդն է, ով ակումբին հասցրեց նոր մակարդակի: Վերջապես, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին: Կարծում եմ, որ նրանք համաշխարհային ֆուտբոլի լավագույն երկրպագուներն են: Ինչպիսի մարտահրավերներ են լինել իմ հետագա կարիերայում, ես միշտ ձեր կողքին եմ, իսկ «Չելսին» կմնա իմ սրտում: Շնորհակալություն ամեն ինչի համար: Շարունակե՛ք պատմություն կերտել»,- ասել է Լեմպարդը:
Նա թիմի կազմում հանդես է եկել 2001 թվականից սկսած: Անցկացրած 648 խաղում Լեմպարդը դարձել է 211 գոլի հեղինակ: