ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 2011թ-ի աշնանը «Արդշինինվեստբանկ»-ից վարկային «Նուռ քարտ» եմ ձեռք բերել: Գրասենյակում ինձ ասացին, որ ես պետք է յուրաքանչյուր ամիս վճարեմ 3000 դրամ եւ տվյալ ամսվա ծախսած գումարի 20 տոկոսը: Իսկ ամսական 3000-ներով 60000 դրամը լրանալուց հետո վերջանում է իմ վարկային պատմությունը: Հետագայում, երբ ամբողջ գումարն էի ծախսել արդեն, ես վճարեցի 60000 դրամի 22 տոկոսը (այդտեղ էլ ասացին` ոչ թե 20, այլ 22 տոկոսը պիտի վճարեմ): Իսկ հաջորդ ամիս, երբ վճարում էի հերթական ամսվա 3000 դրամը, պարզվեց, որ ես կրկին պիտի վճարեմ 60000 դրամի համար տոկոսներ, մինչեւ քարտի վրա վերականգնվի ողջ վարկային գումարը, եւ այդպես յուրաքանչյուր ամիս: Ես արդեն ոչինչ չեմ հասկանում, քանի որ ծանոթներս, որոնք եւս ունեն այդ չարաբաստիկ քարտից, նույնպես դժգոհում են եւ բացատրում իրենց քարտի վճարման բոլորովին այլ կանոններ: Սա մարդկանց խաբելու նոր ձե՞ւ է, ինչո՞ւ նախօրոք չեն ասում քարտի վճարման իրական ձեւերը, որպեսզի մարդիկ չընկնեն նման կացության մեջ:

Նաիրա Առաքելյան, 28 տարեկան, լրագրող

ՊԱՏԱՍԽԱՆ. Նշված 3000 ՀՀ դրամ վճարը Master Card Nur Card քարտի տարեկան սպասարկման վարձն է, որը գանձվում է մեկ անգամ յուրաքանչյուր տարվա համար (տե՛ս http://www.ashib.am/include_doc/service/cards
ur_am.pdf կետ 1.2): Բացի վերոնշյալ տարեկան սպասարկման վարձից եւ տարեկան փաստացի տոկոսադրույքից` հաճախորդը պարտավորվում է իրականացնել մուտք վարկային գծի մարման ամսական նվազագույն սահմանաչափով, որը, համաձայն Nur Card Express վարկավորման պայմանների, կազմում է 20% օգտագործված վարկային գծից (տե՛ս http://www.ashib.am/include_doc/service/cards
ur_credit_am.pdf կետ 1.7): Մարման ամսական նվազագույն սահմանաչափը պարտադիր է յուրաքանչյուր ամսվա համար, սակայն վերականգնվում է եւ հասանելի է հաճախորդի կողմից օգտագործման համար (http://www.ashib.am/include_doc/service/cards
ur_credit_am.pdf կետ 1.1):

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի մասնագետ
Աստղիկ Մարտիրոսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արժե նշել, որ 20 տոկոսով վարկեր առանց նման քարտի էլ գրեթե բոլոր բանկերից կարելի է ստանալ:




Լրահոս