«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ ոչ իշխանական քառյակը մինչեւ աշուն փորձում է ժամանակ տալ կառավարությանը, ՕԵԿ-ը փորձում է լցնել ընդդիմության դատարկ մնացած «սուրբ տեղը»:
Պարտադիր կուտակայինի մասին օրենքի նախագիծը «սեղանին» դնելուց հետո երեկ էլ ՕԵԿ-ը 100 տոկոս համամասնական համակարգի «վերմակն» է քաշել իր ոտքերին` հայտարարելով, որ սկսում է ընտրական բարեփոխումների շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու կոնսուլտացիաներ` խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի եւ քաղաքացիական հասարակության հետ` «ներգրավելով նաեւ շահագրգիռ տեղական եւ միջազգային կազմակերպություններին»:
Ինչպես կարձագանքեն ՕԵԿ առաջարկին, կերեւա առաջիկայում, մեր տեղեկություններով` «միջազգայինների» մասով «դաբրո» կա, ինչը փոխանցվել է Բրյուսելում ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցող ՕԵԿ անդամներին»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: