![](https://armlur.am/wp-content/uploads/2014/06/jamanak.jpg)
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան Երեւանում է։ Դեսպանատան հեռախոսավարուհին երեկ «Ժամանակին» տեղեկացրեց, որ դեսպանն աշխատավայրում է եւ դեսպանատան աշխատակիցների հետ խորհրդակցություն է անցկացնում։ Նա, սակայն, մեր այլ հարցերի չպատասխանեց։ Մեր տեղեկություններով՝ այսկերպ Ուկրաինայի նորընտիր իշխանությունն իր դրական տրամադրվածությունն է արտահայտել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին ուղղված ՀՀ նախագահի շնորհավորանքին»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: