Սերժ Սարգսյանն ինչպես պետք է արձագանքեր Նազարբաևի ելույթին․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Սերժ Սարգսյանը պիտի՝ արձագանքեր Նազարբաևի ելույթին: Ինձ թվում է՝ այո: Ինչպե՞ս: Սեղանը շուռ տար, վեր կենար և ասեր, «Դուք էլ, Ձեր Եվրասիական միությունն էլ»: Դա նույնպես ճանապարհ է, բայց, ըստ երևույթին, ոչ այնքան արդյունավետ: Ավելի բանական ճանապարհը ցույց են տվել մասնագետները՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսանդր Արզումանյանը և միջազգային իրավունքի փորձագետ Արա Պապյանը. «Մեր հարգարժան գործընկեր Ալիևը կամա թե ակամա մոլորութան մեջ է. ՄԱԿ-ը պետության սահմաններ ճանաչող օրգան չէ, առավել ևս՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը: Եթե թեման հետաքրքիր է, պատրաստ ենք Ձեզ տրամադրել համապատասխան տեղեկանք»:

Ահա թե ինչպես է առաջարկվում, որ պատասխաներ Հայաստանի նախագահը իր ղազախստանցի գործընկերոջը: Բայց ոչ մի բան չառաջարկել, պարզապես հայհոյել և հերթական անգամ բացականչել, որ դա լավ առիթ է՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու համար, նման կեցվածքը, կարծես թե, վնաս է բերում ոչ նախագահին, այլ պահանջողներին:

Մի խոսքով՝ ընդդիմադիր գործունեությունը, իմ ընկալմամբ, քննադատության և առաջարկների համատեղումն է: Քննադատելու և առաջարկելու ձևի առումով որոշ բացառություն, հավանաբար, պետք է լինեն նախկին նախագահները, հաշվի առնելով նրանց հատուկ կարգավիճակը և դերակատարությունը՝ նրանք իրենց քննադատությունն ու առաջարկները սկզբում պետք է հնչեցնեն «փակ ռեժիմով»»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս