Հայաստանում նվազել է հացի սպառումը․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 98.1 հազար տոննա հաց, ինչը անցած տարվա նույն ցուցանիշից պակաս է 0.3 տոկոսով: Սա ուշագրավ է նրանով, որ արտադրված հացը չի պահեստավորվում և արտադրության ու սպառման ծավալները համընկնում են: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում նվազել է հացի սպառումը: 


Քանի որ մեկ շնչի հաշվով հացի սպառման ծավալները գրեթե փոփոխական չեն, ուստի կարելի է եզրակացնել, որ հացի սպառման ծավալների նվազումը պայմանավորված է բնակչության թվի նվազմամբ»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս