Ժողովուրդ. ՕԵԿ-ական նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը վերադառնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովուրդը  գրում է. “Ասում են` “Օրինաց երկիր” կուսակցության անդամ և գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանը` ՕԵԿ-ի գրասենյակը “հաց ու կալբասով” մշտապես ապահովող Գերասը որոշել է վերադառնալ` պատգամավորության թեկնածու առաջադրվելով հարազատ Սյունիքի մարզում:Սյունիքում, իհարկե, ահեղ պայքար է սպասվում, սակայն Գերասը հույս ունի, որ սիրելի Արթուր Վահանիչը կօգնի և իրեն կդարձնի պատգամավոր: Թե այս անշուք ու որևէ մեկի կողմից լուրջ չընդունվող մարդն ինչպես դարձավ գյուղնախարար, միայն Արթուր Բաղդասարյանը կարող է բացատրել, բայց նա էլ դա չի անի, որովհետև այդ շրջանում հարկավոր էր ավարտին հասցնել Ոսկեվազում գտնվող “Հայասի” գինու գործարանի կառուցումը, ֆինանսական միջոցներ և այլ “ներհոսքեր” էին հարկավոր: Իսկ Գերասիմ Ալավերդյանն այդ ամենը կարող էր ապահովել սիելի շեֆին ու նորընծա օլիգարխին, ով պայքարում էր հանուն արդարության, հանուն մեր երեխաների պայծառ ապագայի` իր “բոստանի” շրջանակներում:”Ով ինձ ճանաչում է, պետք է իմանա մի բան, որ մեր նախարարները չեն կարող ակտիվ չլինել կուսակցության մեջ, հակառակ դեպքում չէին լինի նախարար: Մեր նախարարներից յուրաքանչյուրը շատ լուրջ կուսակցական, քաղաքական պարտավորություններ է ստանձնել”,֊իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել է Արթուր Բաղդասարյանը: Ուրեմն այդ լուրջ կուսակցական և քաղաքական պարտավորությունների մեջ էր մտնում նաև շեֆի հրահանգների կատարումը: Եվ Գերասը կատարում էր”:  




Լրահոս