ՆԱՏՕ-ն կլքի «Մանաս» ռազմակայանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բիշքեքի օդանավակայանում գտնվող ՆԱՏՕ-ի «Մանաս» ռազմակայանում տեղակայված բոլոր ամերիկացի զինծառայողները կլքեն Ղրղզստանը հունիսի կեսին. հայտարարել է ԱՄՆ-ի դեսպան Պամելա Սպրատլենը. գրում է Itar-tass-ը:

Ռազմակայանի հրամանատար Ջոն Միլլարդը հանդիսավոր պայմաններում Ղրղզստանի հրամանատարության ներկայացուցչին է հանձնել ռազմակայանի «խորհրդանշական բանալին»:

Վերադարձնելով այդ վարձակալված տարածքը և կենտրոնը նվիրելով Ղրղզստանի կառավարությանը՝ նա հիշեցրել է, որ երկիրը ռազմավարական դեր է ունեցել միջազգային հանրության համար՝ ապահովելով տարանցիկ փոխադրումները և ամուր կանգնելով Աֆղանստանի օդային սահմանների մոտ:

Տարանցիկ փոխադրումների կենտրոնի հրամանատարի խոսքով, ռազմակայանի գոյության 12,5 տարվա ընթացքում Ղրղզստանի մայրաքաղաքի օդանավակայանից Աֆղանստան և հակառակ ուղղությամբ տեղափոխվել է հակաահաբեկչական կոալիցիայի 5,5 մլն զինծառայող:




Լրահոս