
Երեքշաբթի առավոտյան Սիրիայում մեկնարկեցին նախագահական ընտրությունները:
2011-ից զինված հակամարտության պայմաններում գտնվող երկրի ղեկավարի պաշտոնին է հավակնում երեք թեկնածու, որոնց թվում է գործող նախագահ Բաշար Ասադը. տեղեկացնում է РИА «Новости-ն:
Մյուս երկու թեկնածուներն են Հասան Ան-Նուրին և Մահերա Հադջարան, որոնց անունները սիրիացիների մեծամասնությունն առաջին անգամ է լսել: Երկուսն էլ ներկայացնում են ներքին չափավոր ընդդիմությունը, առաջինը` լիբերալ, իսկ երկրորդը` կոմունիստական թևերը:
Ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ձայների բացարձակ մեծամասնությունը` 50 տոկոս + 1 ձայն:
Ինչպես նշել է ֆրանսիացի քաղաքագետ Մեյսան Տյերին, Բաշար Ասադը վայելում է ժողովրդի մեծամասնության աջակցությունը և հաղթելու մեծ շանսեր ունի:
Նրա խոսքով՝ Սիրիայում ոչ թե քաղաքացիական, այլ ամենաիսկական պատերազմ է, քանի որ սիրիական իշխանություններն ու նրանց սատարող ժողովուրդը ստիպված են մարտնչել արտասահմանյան վարձկանների հետ, որոնց օժանդակում են Թուրքիան և Սաուդյան Արաբիան: