Հժ. Սերժ Սարգսյանին հորդորել են քննարկել Վովա Գասպարյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանի շրջապատի մի քանի ազդեցիկ ներկայացուցիչներ նրան հորդորել են քննարկել ՀՀ ոստիկանականության պետ Վովա Գասպարյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:Խնդիրն օրակարգային է դարձել Հժ-ի լրագրող Հայկ Գևրգյանի ձերբակալությանը հետևած հանրային զորեղ արձագանքից հետո: Իշխանական PR-ով զբաղվող որոշ մարդիկ Սերժ Սարգսյանին ահազանգում են, որ Հայկ Գևորգյանի գործով Վովա Գասպարյանը վերջնականորեն ձեռք է բերում գործ սարքողի իմիջ, ինչը նախընտրական շրջանում թուլացնում է իշխանական ուժային դիրքերը և ոչնչացնում ոստիկանության առանց դրա էլ գոյություն չունեցող հեղինակությունը: Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը, վերը նշված փաստարկների որոշ մասն ընդունելով հանդերձ, վատ է վերաբերվում Վ. Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարին, քանի որ կարծում է, թե դա ոստիկանության “մարտունակության” վրա բացասաբար կարող է ազդել: Դիտորդների կարծիքով, եթե Վովա Գասպարյանը մեկ-երկու շաբաթվա ընթացքում պաշտոնանկ չարվի, կպաշտոնավարի առնվազն մինչև նոր Աժ ձևավորումը:




Լրահոս