Ըստ Ժողովուրդ-ի տեղեկությունների`Երևանի Ա.Լ.Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ տեղափոխված, մանկապղծությւսն համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին որոշել են տեղափոխել ԱՍՆ: Եվ դա է պատճառը, որ Տեր-Պողոսյանը շուրջ մեկ շաբաթ է` ինչ-որ պատճառաբանություններով հրաժարվում է վիրահատվել: Թերթը փորձել է բանտարկյալի կնոջից` Մադլեն Թաշճյանից, տեղեկանալ` արդյոք մտադիր են Սերոբին ԱՄՆ տեղափոխել: Վերջինս, ինչպես միշտ, ասել է, որ ինքը չի ցանկանում խոսել. “Ինձ հարցեր մի տվեք, ես ոչ մի բան չեմ գիտեր, շատ կներեք, խնդրում եմ, ինձ մի զանգահարեք, փաստաբանին հարցրեք” և անջատել է հեռախոսը: Իսկ հիվանդանոցի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը թերթի թղթակցի հետ զրույցում նշել է, որ երեկ, ի վերջո, զրուցել Է Տեր-Պողոսյանի հետ, որն ասել է, թե ինքը պետք է իր փաստաբանների հետ ճշտի դատի օրը, որից հետո նոր որոշի՝ վիրահատվում է, թե ոչ:
Ժողովուրդ. Մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին որոշել են տեղափոխել ԱՄՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ