
ԱՄՆ-ի դաշնային վերաքննիչ դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կալիֆոռնիա նահանգում գործող օրենքը, որն արգելում է միասեռականների ամուսնությունը:Դատարանը հաստատել է, որ նահանգի սահմանդարությունում գործող ութերորդ փոփոխությունը, համաձայն որի ամուսնությունը կնոջ եւ տղամարդու դաշինք է, էական վնաս է հասցնում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին:Միաժամանակ, ութերորդ փոփոխության կողմնակիցները հայտարարել են, որ այս վճիռը կբողոքարկեն բոլոր դատական ատյաններում, ընդուպ մինչև ԱՄՆ-ի Գերագույն դատարան: