
Փետրվարի 7-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.50-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժնին Երազ բնակելի թաղամասի անվտանգության ծառայության աշխատակիցը հայտնել է, որ Լամպերի գործարանիե հարևանությամբ գտնվող արհեստական լճի մոտ մի տղամարդ է ընկած։ Դեպքի վայր են ժամանել 1-03 շտապօգնության բրիգադը, ովքեր վիրավոր անձին տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն։ Վիրավոր անձի մոտ՝ գետնին՝ ձյան մեջ, ընկած էր մեկ բջջային հեռախոս, պնևմատիկ ատրճանակ, ամբողջովին դատարկված մեկ օղու շիշ և մեկ ամբողջովին դատարկված էսենցիայի պիտակով շիշ։ Հիվանդանոց տեղափոխվածը 38-ամյա Արմեն Թութունջյանն է, ում գլխին կա հրազենային վնասվածք։ Թե ի՞նչն է եղել պատճառը. դա կպարզվի քննության ընթացքում։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են՝ “Լավ ա, Երազ–ի անվտանգության աշխատակիցներն ու Արաբկիրի ոստիկանները ժամանակին տեղ են հասել և նրանց կանչով վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, հակառակ դեպքում հնարավոր էր դեպքը ողբերգությամբ ավարտվեր”։ Սակայն հավաքվածների դատողությունները դեռ վաղ էին ,քանի որ վերջինս հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է ։