
Կոլումբիայի հավաքականի և «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն չի հասցրել վերջնականապես վերականգնվել վնասվածքից հետո, ինչի պատճառով էլ մարզիկը չի կարողանա մասնակցել Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը. գրում է Gazeta.Ru-ն։
Հիշեցնենք, որ Ֆալկաոն ծանր վնասվածք էր ստացել փետրվարի 22-ին՝ Ֆրանսիայի գավաթի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ։ Ավելի ուշ նրան բարեհաջող կերպով վիրահատել էին, սակայն ժամանակը քիչ է եղել, որպեսզի ֆուտբոլիստը հասցնի վերականգնել իր մարզավիճակը։