ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ փետրվարի 8–ին հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում (Ֆիզուլիի շրջանի Հորադիզ քաղաքի տարածքում) մոնիտորինգ կանցկացվի։Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը, հայկական կողմից մոնիտորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Մարիուս Պուոձիունասը։ Իսկ ադրբեջանական կողմից մոնիտորինգն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Անթալ Խեդրիչը և անձնական օգնական Վիլյամ Փրայորը։
Շփման գծում մոնիտորինգ կանցկացվի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ