Բերեզովսկին` Օզբիլիսի վնասվածքի և Շալանդի մարտավարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալժիրցիների դեմ խաղում յուրահատուկ ոչինչ չնկատեցի։ Այո, շատ էր պայքարը, սակայն ժամանակակից ֆուտբոլում դա նորմալ երևույթ է: Այս մասին ասել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին. հայտնում է «Իզվեստիան»:

«Զգացվում էր, որ մրցակիցը լավ էր պատրաստված ֆիզիկական տեսանկյունից։ Նրանք կոշտ էին պայքարում գնդակի համար, սակայն չափազանց կոպտություն մրցակցի գործողություններում չկար», – նշել է նա։

Նա խոսել է նաև Օզբիլիսի վնասվածքի մասին, հայտնելով, որ վերջինս մեկնել է Ամստերդամ, որտեղ պետք է անցնի բուժզննում։

«Հույս ունենք, որ նրա մոտ ամեն ինչ կարգին կլինի։ Բեռնար Շալանդը մեծ ցանկությամբ է աշխատում։ Նա վստահ է, որ Հայաստանի հավաքականը հաջողությամբ ելույթ կունենա Եվրո-2016-ի ընտրական փուլում։ Նա մեծ ուշադրություն է դարձնում մարտավարությանը։

Հույս ունենանք, որ հավաքականը կխուսափի լուրջ կորուստներից»,- հավելել է նա:




Լրահոս