Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները, փակ է նաև Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրը:Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի` փետրվարի 8-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց և տեսանելիության վատթարացում: Դժվարանցանելի են Գյումրի-Երևան (Լանջիկ գյուղի հատվածում), Սպիտակ-Երևան, Գեղարքունիքի մարզում` Սևան-Ճամբարակ, իսկ Արագածոտնի մարզում` Ալագյազ-Ծաղկահովիտ, Նորաշեն-Ծաղկահովիտ, Ապարան-Քուչակ ավտոճանապարհները:Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Ձյան պատճառով Հայաստանում փակ են մի շարք ավտոճանապարհներ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ