Քիչ առաջ armlur.am-ի հետ զրույցում «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը հերքեց այն տեղեկատվությունը, թե երեկ «Նաիրի» բժշկական կենտրոնում 22-ամյա մի երիտասարդ ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել հիվանդանոցի երրորդ հարկից:
«Ո՛չ, նման բան չկա, մեզ մոտ նման դեպք չի գրանցվել»,- պատասխանեց բժշակական կենտրոնի տնօրենը:
Հիշեցնենք, որ այսօր News.am-ը հրապարակել էր տեղեկատվություն այն մասին, որ 22-ամյա մի երիտասարդ հիվանդանոցի 3-րդ հարկից ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել:
Հ.Գ. Մինչ «Նայիրի» բ/կ-ն հերքում է, թե նման դեպք է եղել, ոստիկանությունում դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում:
Սոնա Դավթյան