Հունվար-մարտին Հայաստան է այցելել 154.400 զբոսաշրջիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա հունվար-մարտին մեր հանրապետություն է ժամանել 154 հազար 471 զբոսաշրջիկ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 20.5%-ով: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու 3 ամսում Հայաստան այցելած զբոսաշրջիկների 32.9%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, և առավելապես՝ Ռուսաստանին, 29.8%-ը` ԵՄ երկրներին, 12.5%-ը՝ ԱՄՆ-ին, 10.8%-ը՝ Իրանին:

Նշենք, որ 2013 թվականին Հայաստան էր ժամանել 924 հազար 965 զբոսաշրջիկ: 2012 թվականի համեմատ մեր երկիր այցելած զբոսաշրջիկների թիվն աճել էր 9.7%:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:




Լրահոս