ՆԱՏՕ-ն Ուկրաինայում ՌԴ գործողությունների պատասխան է փնտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեքշաբթի ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում առաջին անգամ կքննարկեն Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականության հեռահար հետևանքները, ինչպես նաև` Դաշինքի հնարավոր պատասխան գործողությունները:

Հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են Ղրիմի բռնազավթումից հետո: Երկուշաբթի ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գլուշկոն սպառնացել է, որ Ռուսաստանը դուրս կգա Ռւսաստան-ՆԱՏՕ պայմանագրից` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում հավելյալ ռազմական ուժեր տեղադրելու դեպքում:

«Ֆրանց պրեսս»-ը մեջբերում է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, որի խոսքով՝ Բրուսելում պաշտպանության նախարարները Ռուսաստանի վերաբերյալ «հիմնական որոշում կկայացնեն», որը քննարկման կներկայացվի սեպտեմբերին Բրիտանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:

Դաշինքի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ժամանակ Ուկրաինայում իրադրության հետ կապված «մտքերի անկեղծ փոխանակում» է տեղի ունեցել. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս